«ԿԼԱՅԿ»-ը կահույքի սրահների ցանց է , որն առաջարկում է կահույք և ինտերիերի պարագաներ: Ավելի քան 10 տարի այն հաջողությամբ ապահովում է իր ներկայությունը շուկայում` անընդհատ լայնացնելով տեսականին և ոչ մի պահ կանգ չառնելով արդեն ձեռք բերածի վրա:

 Այսօր «ԿԼԱՅԿ»-ը ներառում է 3 խանութ-սրահ: «ԿԼԱՅԿ»-ի սրահ կարող եք գտնել Երևան քաղաքի տարբեր համայնքներում, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին գնել անհրաժեշտ արտադրանքն իրենց բնակավայրին առավելագույն մոտիկ վայրում:

 Իր բազմամյա փորձի արդյունքում «ԿԼԱՅԿ»-ը դարձել է արժանի գործընկեր կահույք արտադրողների համար: Այն համագործակցում է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող շուրջ 50 կահույք արտադրող գործարանների հետ` առաջարկելով գնորդներին միայն որակյալ արտադրանք տան և աշխատավայրի կահավորման համար: 

 Մենք ուրախ ենք տեսնել ձեզ մեր բոլոր խանութ-սրահներում ԱՄԵՆ ՕՐ:

 «ԿԼԱՅԿ»` կահույք-սրահների ամենամեծ ցանցը Հայաստանում: 


Կայքի հիմնական գործունեությունն է ներկայացնել խանութ սրահում առկա տեսականին և իրականացնել առցանց վաճառք։

 

Կազմակերպության մասին տեղեկատվություն՝ պետ․ ռեգիստրում գրանցված անվանում, հասցե, ՀՎՀՀ
Գրանցված անվանում ՝ Վալենսիա հձ
Հասցե՝ Մյասնիկյան 40
ՀՎՀՀ ՝ 00835704