"Կլայկ"-ը կահույքի սրահների ցանց է , որը մասնագիտացել է կահույքի և ինտերիերի պարագաների ներմուծման և վաճառքի մեջ:

Ավելի քան 15 տարի մենք հաջողությամբ ապահովում ենք մեր ներկայությունը շուկայում` անընդհատ լայնացնելով մեր տեսականին և ոչ մի պահ կանգ չառնելով արդեն ձեռք բերածի վրա:

Այսօր "Կլայկ"-ը մեծ ցանց է, որը ներառում է 3 խանութ-սրահ և մեկ տեղական արտադրության արտադրամաս։

"Կլայկի" սրահ կարող եք գտնել Երևան քաղաքի տարբեր համայնքներում, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին գնել անհրաժեշտ արտադրանքը հասանելության շրջանակներում:

Իր բազմամյա փորձի և ջանասիրության արդյունքում մեր կազմակերպությունը դարձել է արժանավոր գործընկեր կահույքի շատ արտադրողների համար:

Մենք համագործակցում ենք աշխարհի տարբեր անկյուններում գտնվող շուրջ 50 կահույք արտադրող գործարանների հետ` առաջարկելով մեր գնորդներին հարմարավետ և ֆունկցիոնալ ապրանքատեսակների լայն ընտրանի տան և աշխատավայրի կահավորման համար:

Գնված կահույքի համար շահագործման երաշխիքային ժամկետ է սահմանված 1-20 տարի:

Հանդիսանալով մասնագիտացված կազմակերպություն կահույքի սպասարկման ոլորտում ընկերությունը ապահովում է նաև ետերաշխիքային սպասարկում:

• ORMATEK ընկերության ներքնակների համար տրվում է մինչև 20 տարի երաշխիք։

• Փափուկ կահույք՝ 1 տարի երաշխիք։

• Գրասենյակային կահույք՝ 1 տարի երաշխիք։

• Գրասենյակային աթոռներ՝ 6-12 ամիս երաշխիք։

• Հյուրասենյակի կահույք` 1 տարի երաշխիք։

• Խոհանոցային կահույք` 1 տարի երաշխիք։

• Ննջասենյակի կահույք` 1 տարի երաշխիք։


Հավատարիմ մնալով կարգախոսին՝ հարմարավետության և որակի չափանիշ, Կլայկն երաշխավորում է գնված ապրանքի որակը։

Մենք ուրախ ենք տեսնել ձեզ մեր բոլոր խանութ-սրահներում ԱՄԵՆ ՕՐ: