ԿԼԱՅԿ

«ԿԼԱՅԿ»-ը կահույքի սրահների ցանց է , որն առաջարկում է կահույք և ինտերիերի պարագաներ: Ավելի քան 10 տարի այն հաջողությամբ ապահովում է իր ներկայությունը շուկայում` անընդհատ լայնացնելով տեսականին և ոչ մի պահ կանգ չառնելով արդեն ձեռք բերածի վրա:

Այսօր «ԿԼԱՅԿ»-ը ներառում է 5 խանութ-սրահ: «ԿԼԱՅԿ»-ի սրահ կարող եք գտնել Երևան քաղաքի տարբեր համայնքներում, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին գնել անհրաժեշտ արտադրանքն իրենց բնակավայրին առավելագույն մոտիկ վայրում:


Իր բազմամյա փորձի արդյունքում «ԿԼԱՅԿ»-ը դարձել է արժանի գործընկեր կահույք արտադրողների համար: Այն համագործակցում է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող շուրջ 50 կահույք արտադրող գործարանների հետ` առաջարկելով գնորդներին միայն որակյալ արտադրանք տան և աշխատավայրի կահավորման համար:

Մենք ուրախ ենք տեսնել ձեզ մեր բոլոր խանութ-սրահներում ԱՄԵՆ ՕՐ:


«ԿԼԱՅԿ»` կահույք-սրահների ամենամեծ ցանցը Հայաստանում: