Կահույքի հավաքում

Հավաքումն իրականացվում է ինչպես գնորդի տարածքում, այնպես էլ մեր պահեստներում` կախված կահույքի տիպից: Ամբողջ հավաքումն իրականացվում է անվճար: Հաճախորդը կարող է հրաժարվել հավաքումից. այս պարագայում կահույքի ստացման պահին անհրաժեշտ է ստուգել կահույքի բոլոր տարրերի առկայությունը մեր ներկայացուցչի ներկայությամբ: Եթե ստուգման պահին վերհանվում է ինչ-որ թերություն, ապա մենք կփոխարինենք վնասված էլեմենտներն ամենակարճ ժամկետներում: Անհրաժեշտ է սակայն հիշել, որ կահույքի ինքնուրույն հավաքման ժամանակ առաջացող թերությունները և վնասվածքները ենթակա չեն փոխարինման մեր կողմից երաշխիքային սպասարկման շրջանակներում: 

Առաքման ժամկետները և պայմանները

  • Մենք առաքում ենք կահույքը ՀՀ ողջ տարածքում 1-3 օրվա ընթացքում: Երևան քաղաքի ամբողջ տարածքում կահույքի առաքումն իրականացվում է անվճար: Իսկ Երևանից դուրս կահույքն առաքվում է լրացուցիչ վճարով: Ցանկության դեպքում դուք կարող եք ինքնուրույն տանել ձեր նախընտրած կահույքը մեր պահեստից: 
  • Առաքման ժամկետները կարող եք ճշտել վաճառող-խորհրդատուից՝ վաճառքի ձևակերպման ժամանակ: Սովորաբար կահույքն առաքվում է գնում իրականացնելու պահից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: 
  • Եթե դուք բնակվում եք բազմաբնակարան շենքում, որն ունի շատ հարկեր, մեր առաքիչները կբարձրացնեն կահույքը ձեր հարկ բացարձակ անվճար, այն պարագայում, երբ կան անհրաժեշտ պայմաններ ապրանքի անվնաս անցանելիության համար: 
  • Եթե ձեր գնած կահույքը մեծ է չափերով, իսկ ձեր շենքի մուտքը կամ միջանցքը նեղ են և/կամ կահույքը դժվար կլինի անցկացնել միջսենյակային դռներով ու առկա է կահույքին մեխանիկական վնասվածք պատճառելու վտանգ, ապա այդ պարագայում կահույքն առաքվում է բացառապես գնորդի համաձայնությամբ և նրա կամ նրա ներկայացուցչի պատասխանատվության ներքո: